Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 018-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 1-ին կետը կարդալ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2)որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |