Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդկետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Սիմոն Սիմոնյանի 18.05.2022 թ. թիվ 2686 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Նկատի ունենալով, որ Սիմոն Սիմոնյանն իրեն պատկանող խորքային հորն անհատույց օգտագործման է հանձնել համայնքին` Արմավիր համայնքի Լերմոնտով փողոցի թիվ 105
հասցեում գտնվող 4.7 հա հողամասի ոռոգման նպատակով օգտագործվող ոռոգման ջրի վարձը 2022 թ. հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը զիջել 50 տոկոսով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: