Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` 1.Արմավիր համայնքի կողմից գնված և համայնքի սեփականություն հանդիսացող նոր տրանսպորտային լուսացուցային սարքավորումները՝ հավելվածին համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել <<Արմավիր քաղաքի լուսավորություն>> ՀՈԱԿ-ին`երթևեկության կանոնակարգման նպատակով օգտագործելու և շահագործելու համար:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |