Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի սեպտեմբերի 22-ի թիվ 5328 զեկուցագիրը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 221-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի
2) որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից: |