Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 131-Ա և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 269-Ա որոշումների համաձայն՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի, Բաղրամյան փողոց 9 հասցեում գտնվող «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վարչական շենքի առաջին հարկից 102.6 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով՝ 3 /երեք/ տարի ժամկետով տրամադրվել է «Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական կազմակերպությանը՝ «Արծիվ 13» ջոկատի հիշատակին թանգարան կազմակերպելու նպատակով, համաձայն որի ՀՀ Արմավիրի համայնքապետարանի և «Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական կազմակերպության միջև 2019 թվականի մայիսի 21-ին կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ /սեղ.նո 3914/:
ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանՔաղաքացիականօրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի24-րդկետով, հիմք ընդունելով «Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական կազմակերպության նախագահ՝ Արտակ Մկրտչյանի 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 6605 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1. Արմավիր համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 10-իթիվ269-Աորոշմանհամաձայն՝«Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական կամակերպությանն անհատույց օգտագործման իրավունքովտրամադրված՝Արմավիր քաղաքի,Բաղրամյան փողոց9 հասցեում գտնվող«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վարչական շենքի առաջին հարկից 102.6 քմմակերեսովտարածքըհետվերցնելԱրմավիրիհամայնքապետարանիտնօրինությանտակ:
2. ՈւժըկորցրածճանաչելԱրմավիր համայնքի ղեկավարի2019 թվականի մայիսի 10-իթիվ269-Աորոշումն, իսկդրահիմանվրակնքված՝ 2019 թվականի մայիսի 21-ի՝ /սեղ. նո. 3914/ անշարժգույքի անհատույց օգտագործման մասինպայմանագիրը՝ համարելլուծված:
3. Հանձնարարել «Արմավիրի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարարական կազմակերպության նախագահ՝ Արտակ Մկրտչյանին տարածքը վերարադարձնել բարեկարգ վիճակում:
1) սույն որոշմամբ դադարող գույքային իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀայաստանիՀանրապետության Կադաստրի կոմիտում՝ համատեղ դիմումի հիման վրա:
2) անհատույց օգտագործմանիրավունքիցհրաժարվողնիր միջոցների հաշվին պետք է վճարի սույնորոշմամբդադարողիրավունքիպետականգրանցմանհետկապվածվճարները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: