Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց , 21 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Սասուն Կարապետի Ավագյանի 28․04․2025 թվականի թիվ 2237 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Կարապետ Եգորի Ավագյանին (ծնվ. 20.01.1943թ.), Ալվարդ Համբակի Ավագյանին (ծնվ. 04.07.1949թ.), Դավիթ Կարապետի Ավագյանին (ծնվ. 26.08.1970թ.) և Սասուն Կարապետի Ավագյանին (ծնվ. 19.06.1977թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող 04-059-0034-0012 կադաստրային ծածկագրով 1300,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 173,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Կարապետ Եգորի Ավագյանին, Ալվարդ Համբակի Ավագյանին, Դավիթ Կարապետի Ավագյանին և Սասուն Կարապետի Ավագյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0034-0012 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․1473 հա օրինական հողամասի վրա 1950թ․ կառուցված 164,2 քմ մակերեսով բնակելի տան և 1980թ. կառուցված 5,08 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 2024թ. կառուցված 18,80 քմ մակերեսով ծածկը, 2002թ․ կառուցված 31,40 քմ մակերեսով անասնաշենքը, 2002թ․ կառուցված 22,10 քմ մակերեսով ծածկը, 2002թ. կառուցված 23,60 քմ մակերեսով օժանդակ շինությունը և 2016թ. կառուցված 1,70 քմ մակերեսով զուգարանը համարել ինքնակամ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Կարապետ Եգորի Ավագյանին, Ալվարդ Համբակի Ավագյանին, Դավիթ Կարապետի Ավագյանին և Սասուն Կարապետի Ավագյանին պատկանող 04-059-0034-0012 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Սարդարապատ, 20-րդ փողոց, 6 բնակելի տուն։
5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
8․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։