Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի «Արմավիր համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» թիվ 087-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը լրացնել «Համայնքում իրականացվող ծարագրերը» վերնագրով նոր պարբերությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |