Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Մինչև 2018 թվականի մայիսի 1-ը աղբահանության դիմաց հաշվարկված և կուտակված պարտքերի վճարումից ազատել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի այն բնակիչներին, ովքեր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ կմարեն 2018 թվականի մայիսի 1-ից մինչ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված պարտքը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: