Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի արտահերթ նիստի արձանագրությունն այն մասին, որ 11.10.2024թ. ԱՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25 ծածկագրով գնման ընթացակարգի 1, 10, 11, 13 չափաբաժիններով ընտրված մասնակից ճանաչված ԷՍԷՍԹԻ ՍՊԸ-ին ուղարկվել է Պայմանագիր կնքելու առաջարկ և առաջարկվել առաջարկը ստանալու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված պայմանագրի նախագիծը կցել e-AUCTION համակարգ, սակայն սահմանված ժամկետի ավարտից հետո մասնակցի կողմից չեն ներկայացվել որակավորման ու պայմանագրի ապահովումները, ինչպես նաև e-AUCTION համակարգ չի կցվել հաստատված պայմանագրի նախագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ԱՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/25 ծածկագրով գնման ընթացակարգի 1, 10, 11, 13 չափաբաժիններով որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելու իրավունքից հրաժարված ԷՍԷՍԹԻ ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 03576331, հասցեն՝ Կոտայքի մ., Վ. Պտղնի, 1փ. 58) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ մասնակիցը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:
2. Օրենքով սահմանված կարգով սույն որոշումը ներկայացնել լիազորված մարմին և մասնակցին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում ընդունման պահից: