Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով և հիմք ընդունելով Ռուդիկ Գևորգյանի 06.05.2022 թվականի թիվ 2450 դիմումը` ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ռուդիկ Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված Երևանյան փողոց 55/31 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 05092022-04-0068, տրված՝ 05.09.2022թ./ 56.6 քմ մակերեսով ավտոտնակը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0075-0313-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.00654 հա մակերեսով, խառը կառուցապատման գործառնական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0075-0313/, այսուհետ Գույք՝ վարձակալությամբ տրամադրել Ռուդիկ Գևորգյանին:
2. Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:
3. Սահմանել.
ա) առաջին հինգ տարվա ընթացքում /գույքի/մեկ քմ մակերեսի վարձակալության վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
բ) յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|