Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 13/25 արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Արմեն Վաչագանի Վարդանյանի /ծնված՝ 27․10․1979թ․/ նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արմեն Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: