Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` 1.Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված N1)
Ընդամենը՝ 1162490,2 հազար դրամ.
2.Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված N2)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ.
3.Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված N3)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ.
4.Հաստատել Արմավիր համայնքի 2021թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված N4)
Ընդամենը՝ -7000.0 հազար դրամ.
5.Հաստատել Արմավիր համայնքի 2021թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված N5)
Ընդամենը՝ 7000.0 հազար դրամ.
6.Հաստատել Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված N6)
Ընդամենը՝ 1169490.0 հազար դրամ.
7.Սույն որոշման NN 1-6 հատվածները համարվում են սույն որոշման անբաժանելի մաս:
8. Թույլատրել Արմավիրի համայնքապետին <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2021թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանցած չափաքանակը.
9. ՈրոշումՆ ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
|