Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մաիսն> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019թ. մարտի 29-ի <Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սոցիալապես անապահով խավերի կողմից ներկայացված դիմումներն՝ ուսումնասիրելու և մասնակի օգնություն տրամադրելու նպատակով մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին> թիվ 22-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1.1 Որոշմամբ հաստատված հավելվածում <Ջեմա Ղազարյան - Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի երկրորդ կարգի մասնագետ> բառերը փոխարինել <Սյուզաննա Իսախանյան - Արմավիրի համայնքապետարանի համայնքի աշխատակազմի քարտուղարության բաժնի երկրորդ կարգի մասնագետ > բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: