Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել <<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի.
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
|