Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
1․ Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0074-0045 կադաստրային ծածկագրից 0.0054 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ հասարակական կառուցապատման ։
2.Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0074-0045 կադաստրային ծածկագրից 0.0054 հա մակերեսով հողամասին տալ հասցե ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքի, Սահմանապահների փողոց, 39/2 հողամաս:
3․Ուժը կորցրած ճանաչել 2025թ մարտի 24-ի թիվ 0417-Ա որոշումը։
4. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: