Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ․ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-163 դրական եզրակացությունը և Լևոն Հովհաննեսի Ավետիսյանի 18. 04.2023թ թիվ 2382 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-066-0129-0086 / Լևոն Հովհաննեսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1588 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
2. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: