Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17․09․2009 թվականի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 12․11․2009թ․ թիվ 151 կարգադրությամբ ստեղծված բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեքի փոխադրող հանձնաժողովի 02․09․2025թ․ թիվ 18 նիստի եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող քաղաքացի Մուխաել Լևոնի Գևորգյանի սեփականություն հանդիսացող 0,51 հա մակերեսով, 04-044-0153-0003 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության բարձրարժեք հողատեսքը /խաղողի այգի/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /վարելահող/:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: