Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 հունվարի 2025 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով գնահատող հանձնաժողովի արտահերթ նիստի արձանագրությունն այն մասին, որ 07.01.2025թ. ԱՔ-ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ-ԷԱՃԱՊՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի 5, 14, 15, 38 չափաբաժիններով ընտրված մասնակից ճանաչված ԱՆԱՀԻՏ-23 ՍՊԸ-ին ուղարկվել է Պայմանագիր կնքելու առաջարկ և առաջարկվել առաջարկը ստանալու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված պայմանագրի նախագիծը կցել e-AUCTION համակարգ, որակավորման ու պայմանագրի ապահովումները և դրանց ներկայացման գրությունը կամ մասնակցի կողմից ընդունվող որոշման մասին տեղեկությունները ներկայացնել փաստաթղթային ձևաչափով առձեռն կամ փոստի միջոցով Արմավիրի համայնքապետարան, սահմանված ժամկետի ավարտից հետո e-AUCTION համակարգ կցվել է հաստատված պայմանագրի նախագիծը, սակայն մասնակցի կողմից չեն ներկայացվել որակավորման ու պայմանագրի ապահովումները՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ԱՔ-ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ-ԷԱՃԱՊՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի 5, 14, 15, 38 չափաբաժիններով որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելու իրավունքից հրաժարված ԱՆԱՀԻՏ-23 ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 04449413, հասցեն՝ Ք. Արմավիր, Հանրապետության 3նրբ 1) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, քանի որ մասնակիցը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:

2. Օրենքով սահմանված կարգով սույն որոշումը ներկայացնել լիազորված մարմին և մասնակցին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner