Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշիվը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի խնայված գումարներից պակասեցնել 2220.4 հազար դրամ, և ավելացնել «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5229 հոդվածին:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: