Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի դրույթները․

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող «Մասսայական ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 3-րդ փողոց 41 տարածք հասցեում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ կառուցելու ծրագիրը։

2․ Տալ համաձայնություն «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող 0,796 հեկտար մակերեսով հողատարածքը (վկ. համարը՝ 0286161, կադաստրային ծածկագիրը՝ 04-059-104-005) նվիրաբերությամբ ընդունելուն՝ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով։ 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner