Այսօր: Հինգշաբթի, 20 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 0324-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,«Նորմատրվ իրավական ակտերի»մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասովՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ,16 փողոց ,32  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը ,Հայկ Կորյունի Հովհաննիսյանի 27022025 թվականի թիվ 1148 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1Սեփականության իրավունքով Հայկ Կորյունի Հովհաննիսյանին (ծնվ 27101975թ),Հայկանուշ Հայկի Իսրաելյանին (ծնվ 01101953թ) և Կորյուն Կառլենի Հովհաննիսյանին (ծնվ 16041950թ) սեփականության իրավունքով պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ 04-058-0044-0045 կադաստրային ծածկագրում գտնվող 00945  հա օրինական հողամասի վրա կառուցված 62,1 քմ ներքին և 75,0 քմ արտաքին մակերեսով խանութը, 55,2 քմ մակերեսով ներքին և 66,3 քմ արտաքին մակերեսով  ավտոտնակը,60,3 քմ ներքին և 79,7 քմ արտաքին մակերեսով մառան-խորդանոցը,1,3 քմ ներքին և  արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, իսկ ծածկոցները, զուգարանը,ծխարանները և  պարիսպը համարել ինքնակամ։ 

2 Ընդունել ի գիտություն , որ 

  1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 

3Սահմանել, որ ինքնակամ  կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  <<ինքնակամ հառույցների օրինականացամն  և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 75,0 քմ մակերեսով  ինքնակամ բնակելի շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով ՝ 1748 ՀՀ  դրամ ընդհանուր ՝  131100 (մեկ հարյուր երեսունմեկ հազար հարյուր )  ՀՀ դրամ,ընդհանուր արտաքին 79,7 քմ մակերեսով  ինքնակամ բնակելի շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով ՝ 1311 ՀՀ  դրամ ընդհանուր ՝  104487 (մեկ հարյուր չորս հազար չորս հարյուր ութսունյոթ )  ՀՀ դրամ և ընդհանուր արտաքին 67,6 քմ մակերեսով  ինքնակամ օժանդակ շինությունների օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 6-ապատիկի չափով ՝ 524,4 ՀՀ  դրամ ընդհանուր ՝35450 (երեսունհինգ հազար չորս հարյուր հիսուն)  ՀՀ դրամ, ընդամենը՝ 271037 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար երեսունյոթ) ՀՀ դրամ։     

4 Ուժը կորցրած ճանաչել ինքնակամ կառույցն օրինականացնելու 2025 թվականի մարտի 5-ի թիվ 0324-Ա որոշումը։            

5 Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f3a28fd3-1809-4d85-9b27-c4b1e2849214



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner