Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԲՐԻԵԼ ՇՈԹԱՅԻ ՉԹՉՅԱՆԻՆ, ԱՐԵԳՆԱԶԱՆ ԽԱՉԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ՀՌԻՓՍԻՄԵ ԳԱԲՐԻԵԼԻ ՉԹՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՉԹՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Գաբրիել Շոթայի Չթչյանի 23․07․2024թ․ թիվ 4207 դիմումը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Գաբրիել Շոթայի Չթչյանին (ծնվ․ 30․08․1962թ․-ին), Արեգնազան Խաչիկի Ավետիսյանին (ծնվ․ 16․11․1965թ․-ին), Հռիփսիմե Գաբրիելի Չթչյանին (ծնվ․ 15․02․1989թ․-ին) և Արմենուհի Չթչյանին (ծնվ․ 19․10․1986թ․-ին)  պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, Արամի փողոց, 5 հասցեում  գտնվող 04-047-0047-0017 կադաստրային ծածկագրով 1200քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 50,0 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2. Գաբրիել Շոթայի Չթչյանին, Արեգնազան Խաչիկի Ավետիսյանին, Հռիփսիմե Գաբրիելի Չթչյանին և Արմենուհի Չթչյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, Արամի փողոց, 5 հողամաս։

3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c0ad863b-99d7-4bb9-8167-80844a854e3c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner