Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , տնօրեն՝ Գեղամ Սեդրակի Մխիթարյաանի 26.06.2025թ․ թիվ 3260 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ՄՈԴԵՌՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Ա. Մյասնիկյան փողոց, 5-րդ նրբանցք, 3 բնակելի տան հասցեում /սեփականության վկայականի N 05052025-04-0071/ գտնվող 0.0357 հա մասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Ա. Մյասնիկյան փողոց, 5-րդ նրբանցք, 3/1 հողամաս, իսկ 0․0358 հա հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Ա. Մյասնիկյան փողոց, 5-րդ նրբանցք, 3 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։