Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1393` «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ » եկամտատեսակն ավելացնել 4284.0 հազար դրամով՝ սահմանելով 4644.0 հազար դրամ.
2) Բյուջեի ծախսային մասում`
ա.9 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածն ավելացնել 4284.0 հազար դրամով:
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |