Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 154-Ա որոշումը:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: