Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՄԱՅԻՍՅԱՆ , ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ , 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՐԱՆՈՒՇ ՀԱՅԿԱԶԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, Հրանուշ Հայկազի Կիրակոսյանի 12.11.2024 թվականի թիվ 6217 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Վերականգնել Հրանուշ Հայկազի Կիրակոսյանին (ծնվ․ 02/12/1946թ․) պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12 հասցեում գտնվող 0․05000 հա օրինական հողամասի վրա 1991թ․ կառուցված 108 քմ ներքին և 126 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 1995թ․ կառուցված 4,6 քմ ներքին և 5,8 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ:

2․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․Սուրիկ Ազատի Սմբատյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայքնի Մայիսյան գյուղի 04-043-0867-0037 կադաստրային ծածկագրում  գտնվող գույքին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ, Արմավիր համայնքի,  գյուղ Մայիսյան, Ագեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12 հողամաս:                                

4.Ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1277-Ա որոշումը.

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝137b5f6a-b534-4063-bf6e-f429d7e64b41



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner