Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Ռաֆիկի Գրիգորյանի 2025 թվականի մարտի 17-ի թիվ 1450 զեկուցագիրը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով անձի նշանակումը` Անահիտ Ռաֆիկի Գրիգորյանին 2025 թվականի փետրվարի 18-ից վերապահված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները 2025 թվականի մարտի 17-ից վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Շահեն Մարտիրոսի Օրդուբեկյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։