Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 069-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների՝ 2022 թվականի հունիսի 16-ի թիվ 3308, թիվ 3309, թիվ 3307,թիվ 3311 և թիվ 3310 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: