Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը աշխատանքային քննարկում անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, քննարկեցինք գյուղատնտեսական հարցեր ևս: