Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ԳԵՎՈՐԳ ՌԱՖԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ քաղաքացի Գևորգ Ռաֆիկի Գևորգյանի կողմից  ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ․ 

Քաղաքացի Գևորգ Ռաֆիկի Գևորգյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի սահմանած պահանջները՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ իրականացրել է առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի  չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ․ Գևորգյանի 05.05.2025թ. թիվ 50/117020  գրութան հիման վրա 2025 թվականի մայիսի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին իրավախախտող Գևորգ Ռաֆիկի Գևորգյանիը ներկա չի եղել։

Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 30-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտող Գևորգ Ռաֆիկի Գևորգյանին, ուղարկվել  է փոստային առաքմամբ /հիմք՝ ստորագրությամբ ստացված ծանուցագիր/:

 Իրավախախտող Գևորգ Ռաֆիկի Գևորգյանը նիստին ներկա չի գտնվել։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ․ Գևորգյանի 05.05.2025թ. թիվ 50/117020   գրությունը:

Վարչական հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 15/25 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա)կետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 30․05․2025 թվականի թիվ 15/25 արձանագրությունը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Գևորգ Ռաֆիկի Գևորգյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գևորգ Ռաֆիկի Գևորգյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սաթենիկ Նիկոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner