Այսօր: Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 մայիսի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՅՐԱՆ ԼԵՆԴՐՈՒՇԻ ՓԻՐՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 0488-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով , Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Սեյրան Փիրոյանի 29․04․2025թ․ թիվ 2269 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Քաղաքացի Սեյրան Լենդրուշի Փիրոյանին /ծնվ․ 02․01․1967թ․/ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 18032025-04-0058) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0075-0076 կադաստրային ծածկագիր ունեցող 0․0208 հա  մակերեսով հողամասի և դրա վրա առկա 171,4 քմ մակերեսով գույքի  գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատումից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման ։

2․ Ուժը կորցրած ճանաչել 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 0488-Ա որոշումը։

3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝52098bad-305b-48a7-9780-faaabe882b38



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner