Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 1153-Ա որոշումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1․Սիմոնյան կրթական հիմնադրամի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-001-0014-0002 կադաստրային ծածկագրով 0.709242 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (սեփականության վկայական N 13122023-04-0021) և վերջինիս վրա գտնվող թիվ 12 մսուր-մանկապարտեզի 1832․1 քառ. մ մակերեսով վթարային շենքը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին:
2․Արմավիր համայնքի ղեկավարին՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր՝ 10-օրյա ժամկետում։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |