Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 2-րդ փողոց, 1 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 24.09.2024թ. և Անաստաս Սաֆարի Հակոբյանի լիազորված անձ Ֆահրադ 21․10․2024 թվականի թիվ 5833 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Անաստաս Սաֆարի Հակոբյանին(ծնվ․ 16/02/1961թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղում գտնվող 04-049-0030-0033 կադաստրային ծածկագրով 1209.3 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 420,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 300,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի համար ՝ 154,44 ՀՀ դրամ , ընդհանուր 46332 (քառասունվեց հազար երեք հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ։
2․ Վերականգնել Անաստաս Սաֆարի Հակոբյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 04-049-0030-0033 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0.12093 հա օրինական հողամասի վրա 1968թ., կառուցված 187.4քմ մակերեսով բնակելի տան, 1986թ․ կառուցված 8.8 քմ մակերեսով սանհանգույցի, 1973թ. կառուցված 15.3 քմ մակերեսով թոնրատան և 1973թ. կառուցված 27.1 քմ մակերեսով մառանի նկատմամբ, իսկ 30.1քմ մակերեսով ավտոտնակը, 34.4 քմ մակերեսով անասնաշենքը, 15.0 քմ մակերեսով ծածկոցը, 1.3 քմ մակերեսով զուգարանը,14.1 քմ մակերեսով անասնաշենքը,39.2 քմ մակերեսով ծածկոցը և 1.5 քմ մակերեսով պարիսպը համարել ինքնակամ։
3․ Գրիշա Վարդանի Զեյնալյանին, Հասմիկ Գրիշայի Զեյնալյանին և Համլետ Գրիշայի Զեյնալյանին պատկանող 04-047-0013-0018 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ ,Արմավիր համայնք , գյուղ Լուկաշին, 2-րդ փողոց, 1 հողամաս։
4․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
7. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: