Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ամբուլատորիա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՅԳԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՀԱՑԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԽԱՆՋՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԼԵՆՈՒՂՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 64-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի զ) ենթակետով, 14-րդ հոդվածի 2-րդ մասի ը) կետով, 24-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1«Հայաստանի  Հանրապետության Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Այգեվանի բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համար՝ 93․215․841629), «Հայաստանի  Հանրապետության Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Հացիկի բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համար՝ 83․215․834548), «Հայաստանի  Հանրապետության Արմավիրի  մարզի  Արմավիր համայնքի Խանջյանի բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համար՝ 83․215․838155), «Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Սարդարապատի  բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համար՝ 83.215.838753), «Հայաստանի  Հանրապետության Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» (պետական գրանցման համար՝ 83.215.838566), «Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Լենուղու  առողջության կենտրոն» (պետական գրանցման համար՝ 83.215.839819) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2․ Սահմանել, որ՝

1)«Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Այգեվանի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյանի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի  Արմավիր  համայնքի Սարդարապատի  բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյանի բժշկական ամբուլատորիա», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղու առողջության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան։

2)  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային  կազմակերպության գործունեության առարկան՝ համայնքի բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացումն է.

3)  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝

ա. Բնակչության առողջության պահպանումը և բարելավումը

բ.  Առողջ ապրելակերպի քարոզչությունը

գ. Հիվանդությունների կանխարգելումը

դ.Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը։

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ բժշկական օգնություն և սպասարկում։

5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմինը Արմավիր համայնքի ղեկավարն է հետևյալ լիազորություններով՝

ա. Կազմակերպության կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ըստ անհրաժեշտության՝ հանդես է գալիս հիմնադրի անունից.

բ. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ. Կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

դ. Լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

ե. Վերահսկողություն է իրականացնում կազմակերպության ամրացված համայնքային սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

զ. Հիմնադրի որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է. Հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ը. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

3. Արմավիր համայնքի ղեկավարին՝

1) Սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց  օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը, արժեքը, հաստատել միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը:

2)  Սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել միաձուլվող կազմակերպությունների գործունեության դադարման և միաձուլման արդյունքում ստեղծվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը, գույքի հանձնման և ընդունման աշխատանքները, հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը:

4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Արմավիրի առողջության պահպանման կենտրոն»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

5․Որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner