Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Համլետ Վարդգեսի Առաքելյանի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 2956 դիմումը, իր անչափահաս դստեր՝ 2002 թվականի հուլիսի 19-ին ծնված Ջուլի Համլետի Առաքելյանին պատկանող գույքը օտարելու թույլտվության մասին, Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2019թ. սեպտեմբերի 11-ի թիվ 9 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը, որոշում եմ.
1. Թույլատրել Համլետ Վարդգեսի Առաքելյանին /ծնված 14.04.1975թ./ օտարելու իր անչափահաս դստեր` Ջուլի Համլետի Առաքելյանին /ծնված 16.02.2002թ/ սեփականության իրավունքով պատկանող գույքը՝Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 թաղամասի 5-րդ շենքի 9-րդ բնակարանի ¼ մասի բաժնային սեփականությունը թույլատրել օտարելու:
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: