Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 263
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1012-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2025 թվականի N 1012-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԵՐՎԱՆԴ ՍԵՐԳԵՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը, Արմավիր քաղաքի տարածքային զարգացման հատակագիծը (հիմնական գծագիր) և Վարդան Զորիկի Սարգսյանի 2025թ օգոստոսի 27-ի թիվ 4358 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Վարդան Զորիկի Սարգսյանին (ծնվ․ 21․09․1988թ․) և Երվանդ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0145-0014 կադաստրային ծածկագրում գտնվող 0.04717 հա մակերեսով հողամասից 0․02492 հա մակերեսի նպատակային նշանակությունը  փոփոխել  բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner