Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավան, 2-րդ փողոց , 36/1 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 21․01․2025թ․ և Արփիկ Վոլոդյայի Ավետիսյանի 23․01․2025 թվականի թիվ 0465 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արփիկ Վոլոդյայի Ավետիսյանին (ծնվ․ 16․04․1968թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 18-րդ փողոց, 5 հասցեում գտնվող 04-059-0054-0011 կադաստրային ծածկագրով 2500,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 277,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Արփիկ Վոլոդյայի Ավետիսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0054-0011 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․2777 հա օրինական հողամասի վրա 1960թ․ կառուցված 147,4 քմ մակերեսով բնակելի տան, 1960թ․ կառուցված 140,2 քմ մակերեսով բնակելի տան, 1995թ․ կառուցված 5,22 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 2019թ․ կառուցված 107,0 քմ մակերեսով բնակելի տունը, 2011թ․ կառուցված 2,0 քմ մակերեսով զուգարանը համարել ինքնակամ։
3․ Արփիկ Վոլոդյայի Ավետիսյանին պատկանող 04-059-0054-0011 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Սարդարապատ, 18-րդ փողոց, 5 հողամաս։
4․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: