Ղեկավարվելով «Տեղական իրքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ և 620-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղ. Արամ Մարգարյանի 2025թ. մարտի 18-ի թիվ 1466 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղ. Արամ Մարգարյանին վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող, Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 24072019-04-0052, տրված` 24.07.2019թ./ 0,4755 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-044-0163-0005/, այսուհետ Գույք, հանձնել ենթավարձակալության՝ այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 10.07.2019թ. թիվ 6024 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: