Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հունվարի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրիքաղաքային համայնքի ղեկավարի 2014թվականիհունվարի 23-ի թիվ 72-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Չարենցիփողոց,թիվ49 տաղավար ժամանակավորհասցեումգտնվող6,0 (վեց) քմմակերեսովհողամասըկառուցապատմանիրավունքով10(տասը) տարիժամկետով հատկացվել է քաղաքացի Նադյա Հովհաննիսյանին, համաձայն որի Արմավիրիքաղաքային համայնքիևՆադյա Հովհաննիսյանի միջև 2014 թվականի փետրվարի 05-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝  /սեղ. նո 670/:

Համայնքայինսեփականությունհանդիսացողհողամասիկառուցապատմանիրավունքիտրամադրմանպայմանագրիգործողությանժամկետըլրացել  է:

Քաղաքացի Նադյա Հովհաննիսյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Նադյա Հովհաննիսյանի միջև 2014թվականի փետրվարի 05-ինկնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և ընդառաջելովքաղաքացի Նադյա Հովհաննիսյանի 2025 թվականի հունվարի 24-իթիվ 0505 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.     Արմավիրի քաղաքային համայնքի ևՆադյա Հովհաննիսյանի միջև2014թվականի փետրվարի 05-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում՝ /սեղ.նո 670/ կատարել  փոփոխություն.

1)     Համայնքային սեփականություն հանդիացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետն երկարացնել մինչև 05.02.2040 թվականը:

2.     Իրավաբանական բաժնին`քաղաքացի Նադյա Հովհաննիսյանի հետկնքելհամաձայնագիր` 2014 թվականի փետրվարի 05-ին՝ /սեղ. նո 670կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:

3.     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աննա Հայրապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2c77b2c7-e904-4313-9cf4-c4c70ed61544



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner