Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 30-ի թիվ 061 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրած ոչ պիտանի գույքի ցանկը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Թույլատրել օրենքով սահմանված կարգով դուրս գրելու հետագա օգտագործման համար ոչ պիտանի գույքը՝ ընդամենը 4181 միավոր գույք, որից՝ - հիմնական միջոցներ՝ 3183 միավոր գույք - սակավարժեք և արագամաշ առարկաներ՝ 998 միավոր գույք -ընդամենը՝ 4181 միավոր գույք
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |