Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 006-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող` 04-001-0135-0019 ծածկագրով, 611,3 քմ մակերեսով արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, նպատակով:
2.Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ մետր քառակուսի մակերեսով հողամասի համար` 3664 / երեք հազար վեց հարյուր վաթսունչորս / ՀՀ դրամ, ընդամենը` 2 240 000 /երկու միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |