Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 21-րդ կետի 1-ին մասի դ) ենթակետի դրույթներով, և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Ա. Աբգարյանի 01․07․2025թ․ թիվ 3340 զեկուցագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով:
2. Պատասխանատու ստորաբաժանմանը՝ ի գիտություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: