Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր,Լերմոնտով փողոց ,32 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Վարդան Սերգեյի Մովսիսյանի 19.11.2024 թվականի թիվ 6348 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Վարդան Սերգեյի Մովսիսյանին (ծնվ․ 11․10․1975թ. ) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի 04-001-0235-0005 կադաստրային ծածկագրով 1081,0 քմ մակերեսով հողամասում 2020թ․ կառուցված 14,3 քմ ներքին և 14,32 քմ արտաքին մակերեսով պարիսպը, 2015թ․ կառուցված 26,5 քմ մակերեսով կիսակառույցը համարել ինքնակամ։
2․Սեփականության իրավունքով Վարդան Սերգեյի Մովսիսյանին պատկանող ՝Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի 04-001-0235-0005 կադաստրային ծածկագրով 1081,0 քմ մակերեսով հողամասում 2020թ․ կառուցված 188,3 քմ ներքին և 230,8 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2015թ․ կառուցված 36,3 քմ ներքին և 48,0քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում , Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<ինքնակամ հառույցների օրինականացամն և տնօրինման կարգը հաստատելու մասին >> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր 48,0քմ արտաքին մակերեսով ինքնակամ օժանդակ շինության և ընդհանուր 230,8 քմ արտաքին մակերեսով բնակելի տան օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով ՝ 1969 ՀՀ դրամ ընդհանուր ՝548957 (հինգ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր հիսունյոթ ) ՀՀ դրամ։
5․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր ,Լերմոնտով փողոց ,32 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման ) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 20237ZWV5V ։
6. Ուժը կորցրած ճանաչել 2024թ հոկտեմբերի 22-ի թիվ 1317-Ա որոշումը:
7․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։