Օգոստոսի 22-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին, լուսավորության ցանցի ընդլայնմանը և այլ հարցերի: