Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետայինտող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 52 790,0 հազար դրամով՝ սահմանելով 601 188,6 հազար դրամ.
1)Բյուջեի ծախսային մասում`
ա. 04 բաժին 2 խումբ 4դաս` «Ոռոգում» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511 հոդվածն ավելացնել 18432.9 հազար դրամով, «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ջրամատակարար» ՀՈԱԿ-ի աշխատանքները կատարելու համար։
բ. 04 բաժին 5 խումբ 1դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 102883.0 հազար դրամով,
գ․ 05 բաժն 1 խումբ 1 դաս «Աղբահանում» շրագրի ծախսերի « Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածն ավելացնել 2550.0 հազար դրամով «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության համար Զիլ տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար,« Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 240.0 հազար դրամով։
դ. 06 բաժին 3 խումբ 1դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածը պակասեցնել 52883.0 հազար դրամով,
ե․ 08 բաժն 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511 հոդվածն ավելացնել 192,0 հազար դրամով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դ.Պետրոսյանի զեկուցագիրը՝ Բաղրամյան պողոտային հարակից տարածքում գտնվող նոր այգում ֆրեզավորում կատարելու համար
զ.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 18 624.9 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից: |