Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22/10/2025 թվականի վկայագրի և Թեմուր Բինբաշի Գալոյանի 03․11․2025թ․ թիվ 5798 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Թեմուր Բինբաշի Գալոյանին (ծնվ․ 13/01/1977թ․) և Զոզան Մամոյի Խուդոյանին (ծնվ․ 05/09/1956թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին (սեփականության վկայական թիվ 2479317) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, 9-րդ փողոց, 9 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։