Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 30-Ն հրամանի հավելված 12-ի 17-րդ կետը և ելնելով արտակարգ դրության իրավական ռեժիմից՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Բեռնաթափված խմբերով աշխատելու պահանջի՝ 2021 թվականին գործողության մեջ լինելու ողջ ժամանակահատվածում համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի գանձումը կատարել փաստացի հաճախած օրերի հաշվարկով:
2.Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: