Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.07.2009թ. N 808-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լ․ Աֆրիկյանի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 1056 զեկուցագիրը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Լուկաշին գյուղի Հ․ Ավետիսյան փողոց 42 հասցեում գտնվող մանկապարտեզի 604,7 քմ մակերեսով հասարակական կառուցապատման նպատակային նշանակության շենքը` 04-047-0033-0001-001 ծածկագրով, 42,2 քմ մակերեսով օժանդակ շինությունը ՝ 04-047-0033-0001-003, 102,9 քմ մակերեսով ծածկը ՝ 04-047-0033-0001-002 ծածկագրերով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,3851 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության` 04-047-0033-0001 ծածկագրով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: