Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիր համայնքին պատկանող (04-066-0018-0030 կադաստրային ծածկագրից) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող 0.10509 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի այլ հողերից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման։
2.Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող, 04-066-0018-0030 կադաստրային ծածկագրից 0.10509 հա մակերեսով հողամասին տալ հասցե ՝ Հայաստանի Հանրապետութան Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մյասնիկյան, 11-րդ փողոց, 1 հողամաս:
3․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։