Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 27.12.2024թ. թիվ 155-Ն որոշման 8-րդ կետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի ծրագրի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի պլանը պակասեցնել 62 200,0 հազար դրամով և ավելացնել «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածի պլանին 61 000,0 հազար դրամ, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի պլանին՝ 1200,0 հազար դրամ։։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: